Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում է

«Ռոմա»-ն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան «Ռոմա»-«Լեսթեր» հանդիպումն ավարտվեց հռոմեական թիմի նվազագույն առավելությամբ` 1:0: «Գայլերի» միակ գնդակը 11-րդ րոպեին խփեց Թեմի Աբրահամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի հայտացուցակում չէր վնասվածքի պատճառով:

«Ռոմա»-ն դուրս եկավ առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի «Ֆեյենորդ»-ի հետ: Եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am