Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով

Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենն ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ, ստացել է նաև խթանիչ դեղաչափը և ունի թեթև ախտանշաններ:

Նշվում է նաև, որ Բլինքենը վերջին օրերին ԱՄՆ նախագահ Բայդենի հետ չի հանդիպել, հետևաբար Բայդենը չի համարվում կոնտակտավոր անձ:

Բլինքենը կմեկուսանա տանը և աշխատանքը կշարունակի հեռավար կարգով:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Անցած օրերին Բլինքենը հանդիպումներ է ունեցել նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեի, Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդական Ակիբա Տակեոյի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am