Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գյումրին և Կրագերոն հռչակվեցին քույր քաղաքներ

Գյումրին և Կրագերոն հռչակվեցին քույր քաղաքներ

ԳՅՈՒՄՐԻ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Գյումրիում էր Նորվեգիայի թագավորության Կրագերո քաղաքի պատվիրակությունը։ Գյումրու համայնքապետարանում Կրագերոյի քաղաքապետ Գռունե Վեգար Քնյուդսենը ու Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը կնքեցին հուշագիր, ըստ որի Գյումրին և Կրագերոն հռչակվեցին  քույր քաղաքներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քույր քաղաքներ ճանաչելու մասին որոշումը մշակվել էր դեռ 2018 թվականին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Կրագերոյի քաղաքապետ Յոնե Բլիկրայի նախաձեռնությամբ:

«Որպես քույր քաղաքներ՝ առաջին համագործակցությունը կլինի մշակութային  ու կրթական ոլորտներում, բայց հետագայում նաև բիզնես համագործակցություն  ենք նախատեսում: Սպասվում է բավական լավ համագործակցություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ընթացքում նշեց Գռունե Քնյուդսենը: Նա տեղեկացրեց, որ Կրագերո քաղաքում հիմա մեկ հայ ընտանիքի է ապրում:

 «Սա իմ առաջին այցն է Հայաստան,  հուսամ հաջորդ տարվա ընտրություններից հետո ևս բախտ կունենամ գալ Հայաստան, մի երկիր, որն ինձ զարմացրեց իր պատմական  ու մշակութային հարուստ ժառանգությունով: Իրապես, շատ դրական լիցքեր ստացա Հայաստանից.  զարմացած եմ մարդկանց վերաբերմունքից՝ շատ բաց ու ջերմ ժողովուրդ եք: Ուրախ ու հպարտ եմ , որ ստորագրեցինք երկու քաղաքների միջև հուշագիրը՝ ի նպաստ 2 քաղաքների զարգացման »,-նշեց նա:

Արթուր Պապիկյանն էլ իր խոսքում նշեց, որ այս պայմանագրով ամրագրվում է հետագա համագործակցությունն անչափ կարևոր ոլորտներում, ինչպիսիք  են մշակույթը, կրթությունն ու բիզնեսը:

Լիահույս եմ, որ համագործակցային հարթակներում կունենանք արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր երկու քաղաքների »,- եզրափակեց Գյումրիի փոխքաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am