Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Փաշինյանը Մատվիենկոյի հետ հանդիպմանն առանցքային է որակել միջխորհրդարանական կապերը

Փաշինյանը Մատվիենկոյի հետ հանդիպմանն առանցքային է որակել 
միջխորհրդարանական կապերը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները 30 տարիների ընթացքում դինամիկ կերպով զարգացել են և այսօր լավ առիթ է վերլուծելու կատարած աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց պաշտոնական այցով ՌԴ-ում գնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը:

«Այս ընթացքում տեղի ունեցան նաև դրամատիկ իրադարձություններ, պետք է ամեն ինչ վերլուծել և տեսնել, թե որտեղ ենք հասել այն արդյունքներին, որոնք նախանշել էինք և ահա այդ համատեքստում պլանավորել մեր առաջիկա անելիքները, համատեղ ծրագրերը: Այդ գործընթացներում, ես կարծում եմ, որ առանցքային դեր են խաղում միջխորհրդարանական կապերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ապրիլի 21-ին սպասվում է ռուս խորհրդարանականների այցը Հայաստան, ինչը շատ կարևոր է:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում: Նրա կարծիքով, նույնիսկ հաջողված ձևաչափերում պետք է մտածել, թե աշխատանքներն ինչպես կարելի է կազմակերպել առավել արդյունավետ, հատկապես երբ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am