Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եզդիները տոնում են ազգային Նոր տարին

Եզդիները տոնում են ազգային Նոր տարին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի եզդիները տոնում են ազգային Նոր տարին՝ Չարշամա Մարսալեն կամ Մալաքե Թաուսը: Ամեն տարի եզդիներն իրենց ամանորը նշում են ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ բուն տոնը չորեքշաբթի օրն է, սակայն դրա նախորդող օրը կատարվում է ճրագալույցի արարողություն:

«Այս տոնի ուղերձը խաղաղությունն է երկրագնդի վրա, մարդկանց համերաշխությունն է, ժողովուրդների ամուր հավատքը Աստծո նկատմամբ: Եզդիները, լինելով ավանդապաշտ ժողովուրդ, մեծ շուքով են նշում այս տոնը: Մեկնարկը տրվում է ճրագալույցով: Աշխարհի եզդիական տաճարներով կատարվելու են ճրագալույցի արարողություն: Այնուհետև սուրբ մասունքը դուրս է բերվում և ցուցադրվում է ժողովրդին»,-ասաց Բրո Հասանյանը:

Եզդիների ազգային միության նախագահ Խըդըր Հաջոյանի խոսքով, յուրաքանչյուր տոն միտված է միասնության ձևավորմանը: Այդ օրը գժտված մարդիկ հաշտվում են, միասնաբար տոնում ամանորը: Տոնական սեղանի գլխավոր խորհրդանիշերից մեկը հավկիթն է, որը մատուցվում է չորս գույնով՝ սպիտակ, դեղին, կանաչ, կարմիր: Տոնական սեղանը զարդարում է ավանդական գաթան ու այլ ուտեստներ: Կարևոր բաղադրիչներից է տան զարդարանքը: Այդ օրը եզդիներն իրենց տունը զարդարում են կակաչներով: Ի դեպ ապրիլին եզդիները հարսանիքներ չեն անցկացնում: Ապրիլը որպես «հարս» ամիս է դիտարկվում: Բուն տոնական օրն առավոտյան եզդիներն այցելում են հանգուցյալներին, հետո նոր տներում շարունակում են խինդն ու ուրախությունը:

«Հայաստանում, որտեղ մենք ունենք մի քանի սրբատեղիներ, մեծ հնարավորություն է ստեղծվում թե կրոնի պաշտպանության, թե ազգայի ավանդույթների պահպանության առումով: Մենք երախտագիտությամբ ենք դա ընդունում: Այլ երկրներում էլ մենք հպարտությամբ կարող ենք Հայաստանի օրինակը ներկայացնել: Սա իրապես կրոնի ազատության համատեքստում, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում կարևոր ձեռքբերումներից է»,-ասաց Խդըր Հաջոյանը:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am