Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Երևանում հանդես կգա մենահամերգով

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Երևանում հանդես կգա մենահամերգով

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական դադարից հետո հանրաճանաչ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը հանդես կգա սպասված մենահամերգով, որը տեղի կունենա մայիսի 1-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Հայ հանդիսատեսի հետ յուրաքանչյուր հանդիպում սպասված է և հույզերով լի։ Չնայած վերջին տարիներին որպես մենակատար ելույթ եմ ունեցել տարբեր նվագախմբերի հետ, սակայն տևական ժամանակ Հայաստանում մենահամերգ չեմ ունեցել։ Որոշեցինք տաղանդավոր դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի հետ ներկայանալ նոր ծրագրով, որը, վստահ ենք, դուր կգա երաժշտասեր հանդիսատեսին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Նարեկ Հախնազարյանը, որն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը։

Համերգային ծրագրում Ժ․ Մասնեի «Մտորումներ»՝ «Թաիս» օպերայից, Ս․ Ֆրանկի Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր (թավջութակի համար փոխադրումը՝ Նարեկ Հախնազարյանի), Պ․ Ի․ Չայկովսկու «Նոկտյուրն»  ստ․ 19, թիվ 4, «Pezzo Capriccioso» ստ. 62 և Դ․ Շոստակովիչի Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր, ստ. 40 ստեղծագործություններն են։

Նարեկ Հախնազարյանը 2011 թվականին, երբ 22 տարեկան էր, փայլուն հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: 

Նա եղել է BBC New Generation Artist: Ընդգրվել է Վիեննայի Konzerthaus-ի «Մեծ տաղանդներ» համերգաշարում: «Շլացուցիչ փայլ» (The Strad), «ավելի քան հիասքանչ» (San Francisco Chronicle), «գործիքին աներևակայելի տիրապետում» (LA Times)՝ այսպիսի արձագանքների է արժանացել Նարեկը:

Հախնազարյանը ելույթներ է ունեցել Orchestre de Paris, London Symphony, London Philharmonic, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Royal Stockholm Philharmonic, Chicago Symphony, LA Philharmonic, Pittsburgh Symphony, Sydney Symphony, Seoul Philharmonic, NHK Symphony և այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիև, Կուպման, Էլսոփ, Լինտու, Սոխիև, Ռոբերտսոն, Հոնեկ, Նոզեդա, Նետոպիլ և այլք): Հանդես է եկել միջազգային հայտնի փառատոնների շրջանակում, հեղինակավոր համերգասրահներում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am