Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ-ի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30- ամյակին նվիրված հատուկ ծրարի վրա պատկերված են Արարատ լեռն ու եգիպտական բուրգերը

ՀՀ-ի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-
ամյակին նվիրված հատուկ ծրարի վրա պատկերված են Արարատ լեռն ու եգիպտական 
բուրգերը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի ապրիլի 12-ին մարվում է հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀայՓոստից, հատուկ ծրարի մարումը իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող պարոն Դավիթ Սահակյանը, ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հայկ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրների վարչության պետ պարոն Արմեն Մելքոնյանը, Հայաստանի Հանրապետությունում  Եգիպտոսի Արաբական  Հանրապետության  դեսպան նորին գերազանցություն պարոն Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին և Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ պարոն Հովիկ Մուսայելյանը:

Ծրարի վրա պատկերված է Արարատ լեռը, եգիպտական բուրգերը, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության եվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջեվ դիվանագիտական հարաբերություններ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2022 թվականի մարտի 22-ին թողարկված «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ» թեմային նվիրված նամականիշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am