Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բայդենը ստորագրել է Ուկրաինային պաշտպանական աջակցության նոր փաթեթի մասին հրամանագիրը

Բայդենը ստորագրել է Ուկրաինային պաշտպանական աջակցության նոր փաթեթի 
մասին հրամանագիրը

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ապրիլի 6-ին ստորագրել է հրամանագիր Ուկրաինային պաշտպանական ոլորտում աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

ԱՄՆ ղեկավարը հայտնել է, որ նոր փաթեթի մեջ են մտնում Javelin հրթիռային համակարգերը, որոնք «ունակ են խոցելու տանկերն ու զրահատեխնիկան»:

Բայդենը նշել է, որ Կիևին ամեն օր մատակարարվում է առաջատար զենք ու զինամթերք:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը դեռ երկար ժամանակ կարող է շարունակվել: Նա վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցել Կիևին ռազմական, տնտեսական և այլ ուղղություններով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am