Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դելյագինն արձագանքել է Ադրբեջանի կողմից իր դեմ միջազգային հետախուզում հայտարարելու մասին որոշմանը

Դելյագինն արձագանքել է Ադրբեջանի կողմից իր դեմ միջազգային հետախուզում 
հայտարարելու մասին որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը հայտարարել է, որ Ադրբեջանը ռմբակոծելու վերաբերյալ որևէ կոչով հանդես չի եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր էջում:

«Ադրբեջանը ռմբակոծելու, թե սովորական, թե միջուկային զենքով, կոչեր ես չեմ արել»,- հայտարարել է պատգամավորը:

Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից իր դեմ միջազգային հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը «կամ ֆեյքային է, կամ լրագրողական սխալ»:

«Հակառակ պարագայում պետք է ընդունենք, որ Ադրբեջանի ամբողջ գլխավոր դատախազությունում չի մնացել ռուսերեն հասկացող կամ թարգմանչի ծառայություններից օգտվել կարողացող որևէ մեկը: Եթե ենթադրենք, որ այս լուրը համապատասխանում է իրականությանը, ապա դա շատ ցավալի է, քանի որ ժողովրդին, որի իրավական համակարգն իրականության հետ որևէ աղերս չունի, սպասվում են շատ հետաքրքիր բացահայտումներ, որոնք միշտ չէ, որ հաճելի են լինելու»,- գրել է նա:

Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով հարվածել Ադրբեջանի նավթահանքերին: Բացի այդ, Դելյագինը «Տելեգրամ»-ի իր ալիքում հարցում էր անցկացրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորության վերաբերյալ:

Ի պատասխան՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել: Միխայիլ Դելյագինը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am