Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մակրոնը մտադիր է Պուտինի հետ կրկին հեռախոսազրույց ունենալ

Մակրոնը մտադիր է Պուտինի հետ կրկին հեռախոսազրույց ունենալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր Է այս շաբաթ նոր հեռախոսազրույց վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին մարտի 30-ին հայտնել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքատուղար Գաբրիել Ատալն՝ ամփոփելով Ելիսեյան պալատում Նախարարների խորհրդի նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Պուտինը երեքշաբթի օրը խոստացել Է վերադառնալ նախագահ Մակրոնի հետ զրույցին՝ կարծիքներ փոխանակելու (Մարիուպոլի իրադրության շուրջ): Հավանական Է, որ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ նոր զրույցը կայանա այս շաբաթ»,- ասել Է Ատալը:

Դա կլինի Մակրոնի եւ Պուտինի տասներորդ զրույցը ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության սկզբի պահից ի վեր: Երկու ղեկավարների նախորդ հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել Է, մասնավորապես, Մարիուպոլի իրադրությունը, կայացել Է երեքշաբթի երեկոյան:

Պուտինը Մակրոնին մանրամասնորեն տեղեկացրել Է անհետաձգելի հումանիտար օգնության տրամադրման եւ քաղաքացիական անձանց, այդ թվում Մարիուպոլից, անվտանգ տարհանման ապահովման՝ ռուս զինվորականների ձեռնարկած միջոցների մասին: Մակրոնը փետրվարի 7-ին այցելել Է Մոսկվա ռուսաստանցի պաշտնակցի հետ բանակցությոնների համար: Հաջորդ օրը Ֆրանսիայի ղեկավարը ժամանել Է Կիեւ: Մոսկվայում երկխոսությունից հետո Մակրոնը եւ Պուտինը հեռախոսազրույցներ են վարում կանոնավոր հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am