Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆիզմաթ դպրոցի թիմը ոսկե մեդալի է արժանացել «Ռոբոարտ 2022» մրցույթ- փառատոնում

Ֆիզմաթ դպրոցի թիմը ոսկե մեդալի է արժանացել «Ռոբոարտ 2022» մրցույթ-
փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներ Նարեկ Սարգսյանը (12-րդ դասարան) և Գևորգ Սարգսյանը (11-րդ դասարան)։

«Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, մասնակցելով «Արտադրություն (Ռոբոտատեխնիկա)» անվանակարգին, արժանացել է ոսկե մեդալի՝ ներկայացնելով «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ» նախագիծը։

Ջերմոցի ղեկավարման համակարգը, հաշվի առնելով հողի չորության աստիճանը և արտաքին եղանակային պայմանները, օգտագործելով մուտքագրված կարգավորումները, ավտոմատ ջրում է հողը, հովացնում ջերմոցի օդը կամ միացնում ջեռուցում։

Համակարգը նաև գրանցում է աշխատողների մուտքի և ելքի ժամանակը՝ ներկայացնելով դրա մասին տվյալներ։ Գրանցվում և պահպանվում են նաև ջրելու ժամանակի վերաբերյալ տվյալները։ Ջրի պաշարի ոչ բավարար լինելու դեպքում ավտոմատ էլեկտրոնային նամակ է ուղարկվում նախօրոք մուտքագրված հասցեին։ Հնարավոր է հեռավար հետևել ջերմոցի աշխատանքին և ղեկավարել այն։ Ղեկավարման ծրագիրը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն։

Մրցույթի շրջանակում կազմակերպվել են առցանց էքսկուրսիաներ Վորոնեժում գտնվող տարբեր գործարաններ և արտադրամասեր, որտեղ ստեղծվում և կիրառվում են ռոբոտներ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am