Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է. դատական նիստը հետաձգվեց

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է. դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։ Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։

Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում