Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 484 դեպք, որից 409 հազար 853-ը`առողջացած, 8611-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2344 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, առողջացել է 34 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 971 հազար 201-ի: