Քաղաքականություն

ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Հայաստանը ՌԴ-ին կործանիչներ է փոխանցել Ուկրանիայի դեմ կիրառելու նպատակով

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Հայաստանը ՌԴ-ին կործանիչներ է փոխանցել Ուկրանիայի դեմ կիրառելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե ՀայաստանըՌուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։

Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները։

Իրականությանը չի համապատասխանում նաև նշված հրապարկման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում