Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի արևելյան սահմանագոտում Բաքվի կողմից Bayraktar-ների կիրառման հետևանքով 3 պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախի արևելյան սահմանագոտում Բաքվի կողմից Bayraktar-ների կիրառման 
հետևանքով 3 պայմանագրային զինծառայող է զոհվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի մարտի 25-ին ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել Արցախի Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարությունից, նշելով՝ որ կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]