Տնտեսություն

Կսուբսիդավորվի արտահանման կամ ներմուծման նպատակով Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցությունը

1 րոպեի ընթերցում

Կսուբսիդավորվի արտահանման կամ ներմուծման նպատակով Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը կսուբսիդավորի արտահանման կամ ներմուծման նպատակով Փոթի-Կովկաս լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը նման որոշում կայացրեց մարտի 24-ի հերթական նիստի ժամանակ։ Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանը ներմուծման և արտահանման ժամանակ միշտ բախվում է տարբեր խնդիրների հետ՝ Վերին Լարսի ճանապարհը փակ է լինում, մեքենաների կուտակումներ կան տարբեր կողմերից։ Այս նոր իրավիճակում, երբ պարենային անվտանգության հարցը դառնում է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր երկրի համար, կարիք կա ֆունդամենտալ լուծում տալ։ Մենք առաջարկում ենք սուբսիդավորել Փոթի-Կովկաս լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը, որը իրականացվում է շաբաթական երկու անգամ, որպեսզի կարողանանք որոշ ժամանակի ընթացքում մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորային ձևի»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ դա հնարավորություն կտա էապես բարձրացնել Հայաստանի լոգիստիկ հասանելիությունը, էապես բարձրացնել Հայաստանի մրցունակությունը, ինչպես նաև պարենային անվտանգության համար շատ կարևոր դերակատարություն կունենա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում