Քաղաքականություն

Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն. Նաիրա Զոհրաբյան

2 րոպեի ընթերցում

Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Նաիրա Զոհրաբյանը շեշտում է՝ Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանը նման տեսակետ հայտնեց«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներում:

Զոհրաբյանը նկատեց՝ Ադրբեջանը կրկին սպառնում է: «Երեկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե Հայաստանը հետևություններ չի անում 44-օրյա պատերազմից»,-ասաց Զոհրաբյանը:

Ապա նա նշեց՝ Հայաստանում խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին:

«Որևէ կարգավիճակով՝ կլինի մշակութային ինքնավարություն, թե այլ կարգավիճակով Արցախը Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն, արցախասպանություն»,-ընդծգեց Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովին, որը «հայրենասիրության» օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, ապա հարցրեց՝ ի՞նչ խաղաղության, խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել:

Զոհրաբյանը նախազգուշացրեց Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի մասին՝ ընդգծելով, որ ժամանակ չկա, կոնկրետ գործողություններ, քայլեր են պետք:

«Ես շատ ցավում եմ, որ ՌԴ-ն դուրս եկավ Եվրոպայի խորհրդից: Չի բացառվում, որ ՌԴ-ն դուրս կգա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ դա կնշանակի ուղղակիորեն տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանը հույսը պետք է ինքն իր վրա դնի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում