Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տաջիկստանը հանում է կորոնավիրուսային սահմանափակումները

Տաջիկստանը հանում է կորոնավիրուսային սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանը, հաշվի առնելով երկրում վարակաբանական իրավիճակի բարելավումը, որոշում է կայացրել չեղարկել կորոնավիրուսային սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Տաջիկստանի ԱԳՆ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ի թիվս այլ չեղարկումների՝ այլևս պարտադիր չի լինելու հասարակական վայրերում դիմակի կրման ռեժիմը:

Տաջիկստանի սահմանային անցակետերում այդ երկրի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի երկիր մուտք գործելուց տեղում կրկնակի թեստ հանձնել, եթե ունենան առավելագույնը 72 ժամվա վաղեմության թեստի բացասական պատասխան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am