Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՎԶԵԲ-ի երևանյան մշտական ներկայացուցչությունը նոր ղեկավար ունի

ՎԶԵԲ-ի երևանյան մշտական ներկայացուցչությունը նոր ղեկավար ունի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երևանում իր մշտական ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել Ջորջ Ախալկացիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տեղեկացնում է, որ նա այս պաշտոնում կփոխարինի Դիմիտրի Գվինդաձեին։

Ջորջ Ախալկացին ստանձնելու է իր նոր պաշտոնը 2022 թվականի մայիսի 1-ին և գործունեությունը ծավալելու է Հայաստանի մայրաքաղաքում։ Նա վերահսկելու է Հայաստանում բանկի ներդրումներն ու գործառնությունները՝ զեկուցելով Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին։

Ջորջ Ախալկացին Վրաստանի քաղաքացի է: Նա սկսել է իր կարիերան որպես իրավաբան «Société Générale» ընկերությունում, նախքան բանկային գործի անցնելը: ՎԶԵԲ-ին միացել է 2009-ին, վերջին ժամանակաշրջանում զբաղեցրել է Թբիլիսիի ներկայացուցչության փոխտնօրենի և ավագ բանկիրի պաշտոնը:

Նախկինում նա աշխատել է Լոնդոնում ՎԶԵԲ-ի Արտադրության և ծառայությունների, ինչպես նաև Վարկային ռիսկերի կառավարման թիմերի հետ: Նա ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում Թբիլիսիի պետական համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Բիզնեսի կառավարման եվրոպական ինստիտուտից (INSEAD):

Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության նոր ղեկավարի դերում Ախալկացին կօգտագործի երկրի մակարդակով և միջոլորտային իր նշանակալի փորձը՝ շարունակելու բանկի հաջողված գործընկերությունը Հայաստանի հետ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1992 թվականից, և նրա հիմնական նպատակն է՝ օգնել դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ աջակցելով տարբեր ոլորտներում ներդրումներին, ինչպես նաև խթանել ֆինանսական հատվածի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը:

Առ այսօր բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,8 միլիոն եվրո 200 ծրագրերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am