Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԿԲ գնահատմամբ՝ տրանսֆերտները կնվազեն մոտ 20 տոկոսով

ԿԲ գնահատմամբ՝ տրանսֆերտները կնվազեն մոտ 20 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկը Հայաստանում սպասում է տրանսֆերտների նվազում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուս-ուկրաինական իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տրանսֆերտների վրա, որոնց մի մասը հատկապես ստացվում էր Ռուսաստանից:  

«Մեր գնահատականների համաձայն՝ այս տարվա ընթացքում տրանսֆերտների որոշակի նվազում կունենանք, շատ նախնական գնահատականների համաձայն՝ շուրջ 20 տոկոսի չափ»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով վարկավորման տեմպի նվազման վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահը նշեց, որ վարկավորման վրա ազդեցություն ունեցող ամենամեծ գործոնը ընդհանուր անորոշությունն է:

«Երբ բիզնեսի, բանկերի համար պարզ կլինեն կոնֆլիկտի զարգացման, տնտեսությունների զարգացման հեռանկարները, կարծում եմ, որ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացումը, որը նպաստելու է երկրում գնաճային միջավայրի կարգավորմանը, ներդրողների տեսանկյունից շատ ավելի դրական քայլ է դիտվելու, մարդիկ ներդրումներ են իրականացնելու՝ հիմնվելով հենց մեր մակրոտնտեսական քաղաքականության վրա»,-ասաց ԿԲ նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am