Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում նախորդ տարի ավանդների փոխհատուցում է ստացել ավելի քան 5900 քաղաքացի

Հայաստանում նախորդ տարի ավանդների փոխհատուցում է ստացել ավելի քան 5900 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատու հանդիսացող 5922 քաղաքացի 2021-ին Հայաստանում ստացել է փոխհատուցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

«2021-ի ընթացքում շուրջ 5922 քաղաքացի ստացել է գումար՝ մոտ 1.2 մլրդ դրամի չափով»,-ասաց փոխնախարարը:

Ստեփանյանը նշեց, որ ավանդների փոխհատուցման խնդրով նամակներ շատ են ստանում, փորձում են հնարավորինս արագ արձագանքել:

Այս տարի կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում է տրամադրվում մինչև 1939 թ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am