Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ես պետք է կաշկանդված լինեմ միայն Սահմանադրությամբ․ Վահագն Խաչատուրյան

Ես պետք է կաշկանդված լինեմ միայն Սահմանադրությամբ․ Վահագն Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցրեց, որ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, և այդ պատասխանների տրամաբանությունը կլինի միայն ու միայն պետականությանը նպաստող և  պետության անվտանգությունն ամրապնդող խնդիրների շրջանակներում։

Լրագրողի հարցին, թե կաշկանդված լինելո՞ւ է գնահատական հնչեցնելու և որևէ քայլ կատարելու դեպքում, Վահագն Խաչատուրյանը պատասխանեց.

«Ես միայն կաշկանդված պետք է լինեմ Սահմանադրությամբ։ Համոզված եղեք, որ ձեզ, մեր հասարակությանը, քաղաքացիներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կլինեն, և այդ պատասխանների տրամաբանությունը կլինի միայն ու միայն պետականությանը նպաստող, պետության անվտանգությանը նպաստող, ամրապնդող խնդիրների կամ հարցապնդումների շրջանակներում։ Երբևիցե ինքնանպատակ պատասխաններ չեն լինի, երբևիցե ինքնանպատակ գործողություններ չեն լինի։ Շատ կարևոր է, որ նախագահական ինստիտուտը ինքն իրեն այդպես դրսևորի»,- ընդգծեց Խաչատուրյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am