Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն. Արցախի ՏԿԵՆ

Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն. Արցախի ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին  «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, «Արցախգազ» ընկերությունը հայտնել է , որ մարտի 8-ի ժամը ՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է  մայրուղային գազատարը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am