Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Պուտինը խոսել է Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալների առկայության մասին

Պուտինը խոսել է Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալների առկայության 
մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցով Արևմուտքի դիրքորոշումն անվանել է «աբսուրդի թատրոն»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն պաշտոնական Կիևի ներկայացուցիչներն ամեն կերպ խոչընդոտել են գործընթացը:

ՌԴ ղեկավարն ասել է, որ ունեն տեղեկություններ այն մասին, որ Ուկրաինայի տարածքում սպանում են մարդկանց, ովքեր Կիևի պաշտոնական դիրքորոշումից տարբերվող կարծիք են հայտնում: «Մեզ մոտ մարդիկ դուրս են գալիս և իրենց կարծիքն են հայտնում այն մասին, թե ինչն են հավանում կամ ինչը չեն հավանում Ուկրաինայում մեր գործողություններում: Իսկ այնտեղ՝ Ուկրաինայում, մենք ունենք տեղեկություններ, որ նման մարդկանց պարզապես փողոցում բռնում ու կրակում են: Մեր հատուկ ծառայություններն այժմ հավաքագրում են այս տեղեկությունները»,- հայտարարել է Պուտինը:

Նա հայտնել է նաև, թե ռուսական կողմն արձանագրել է, որ Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալներ կան: «Մենք նաև արձանագրել ենք այնտեղ Մերձավոր Արևելքից, որոշ եվրոպական երկրներից զինյալների առկայությունը: Նրանք կիրառում են այսպես կոչված ջիհադ-մոբիլներ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]