Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փոխվարչապետը խոսեց Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման պարագայում ակնկալվող օգուտներից

Փոխվարչապետը խոսեց Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման 
պարագայում ակնկալվող օգուտներից

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկմամբ դրական արդյունքներ կգրանցվեն և երկրի համար այն եկամտաբեր կլինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մհեր Գրիգորյանը նշեց, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը կկազմի 226-230 միլիոն դոլար և կառուցման տևողությունը կլինի մինչև 36 ամիս։

«Եթե մենք տեսնենք «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը, ապա դրանք կազմում են շուրջ 4,7 միլիարդ դրամ տարեկան։ Եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը, նույնիսկ ներքին պոտենցիալի հաշվին՝ մենք կունենանք առնվազն 5 տոկոս եկամտաբերություն, որը վատ չի։ Սա թույլ է տալիս մտնել հաջորդ փուլ և իրականացնել ավելի խորացված հաշվարկներ և  նախագիծ, որի արդյունքում, բնականաբար, թվերը կճշգրտվեն։ Բայց ես բացարձակ վստահություն ունեմ, որ այդ նախաձեռնության եկամտաբերության առումով մեզ համար ավելի պոզիտիվ տվյալներ կստանանք և ավելի լավ եկամտաբերություն կտեսնենք»,- ընդգծեց Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե Կառավարությունը որքան եկամուտ է ակնկալում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկումից, որքան կլինի ուղևորահոսքը և բեռնահոսքը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am