Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայտարարվել է Ագարակից թունել ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթ

Հայտարարվել է Ագարակից թունել ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության 
խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Ագարակից մինչև թունել շուրջ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ճանապարհային դեպարտամենտից։

«Մրցույթի արդյունքում ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է մատուցի Տրանշ 4-ի (Ագարակից մինչև թունել շուրջ 32 կմ ճանապարհ) շինարարության տեխնիկական հսկողության բոլոր ծառայությունները՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Շինարարական աշխատանքների տևողությունը նախատեսվում է 36 ամիս: Թերությունների վերացման ժամանակաշրջանը սահմանված է աշխատանքների ավարտից հետո 365 օր:

Մոտ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեից:

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. մարտի 16-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):

Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://armroad.am/en/procurement/tenders»,- ասվում է հայտարարության մեջ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am