Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պեկին-2022. գեղասահորդ Նեյթան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Օլիմպիական խաղերում  

Պեկին-2022. գեղասահորդ Նեյթան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել 
Օլիմպիական խաղերում

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող գեղասահորդ Նեյթան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Պեկինի Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքում Չենն արժանացել է 113,97 միավորի, որը համաշխարհային ռեկորդ է: Մինչ այս համաշխարհային ռեկորդ էր համարվում 111, 82 միավորը, որը տրվել էր 2020 թվականին Յուձուրու Հանյույին: Նեյթանի մարզիչը հայազգի Ռաֆայել Հարությունյանն է:

Այժմ Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Նեյթան Չենն է: Տղամարդկանց ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 10-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am