Քաջարան համայնքի ղեկավարը կրկին կկալանավորվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը:
2021 թվականի հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը խարդախություն կազմակերպելու, կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մասին է: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում:
2021 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Փարամազյանին 70 միլիոն դրամի գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշում էր կայացրել: