Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՍԴ-ն մշտապես հավատարիմ է մնացել Սահմանադրության գերակայության ապահովմանը. Դիլանյան

ՍԴ-ն մշտապես հավատարիմ է մնացել Սահմանադրության գերակայության 
ապահովմանը. Դիլանյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը համարում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը կազմավորման 26 տարիների ընթացքում անցել է ինստիտուցիոնալ զարգացման բարդ, սակայն շատ կարևոր ճանապարհ՝ ընթացքում բախվելով տարաբնույթ մարտահրավերների, սակայն մշտապես, յուրաքանչյուր իրավիճակում  հավատարիմ է մնացել իր գլխավոր առաքելությանը՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայության ապահովմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Դիլանյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական դատարանի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

«26 տարի առաջ հենց այս փետրվարյան օրերին ձևավորվում էր տակավին երիտասարդ ու նորանկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, ընտրվում էին նրա անդրանիկ անդամները։ Այսօր ինձ համար անչափ մեծ պատասխանատվություն և պատիվ է Բարձր դատարանում հյուրընկալել իմ պաշտոնաթող գործընկերներին: Հիրավի խորհրդանշական եմ համարում, որ նրանց մեջ են նաև մեր այն գործընկերները, որոնք երդվեցին  և սստանձնեցին Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները և պատասխանատու առաքելությունը հեռավոր թվացող 1996 թվականին»,- ասաց նա։

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը նշեց, որ իրենք աջակցում են Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին, իրավունքի գերակայության ամրապնդմանը, խտրականության դեմ պայքարի ջանքերին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ամրապնդմանը և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

 «Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ունենալ ուժեղ, անկախ Սահմանադրական դատարան, որպես երաշխավորը և պահապան Սահմանադրությանը՝  կանգնած քաղաքական քննարկումներից  և տարբեր ճամբարներից վեր: Ես շատ երջանիկ եմ, որ այս աշխատանքներն ընթացքի մեջ են: ԵՄ-ն զգալիորեն աջակցել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, և մենք հույս ունենք, որ ականատես կլինենք նաև նոր համագործակցությունների»,- ասաց Անդրեա Վիկտորինը:

Սահմանադրական դատարանի հիմնադրման 26-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ներկայացվեց դատարանի նոր՝ թարմացված պաշտոնական կայքէջը: Այն թարմացնելու համար օգտագործվել են ժամանակակից նորարարական լուծումներ, որպեսզի կայքը լինի ավելի ժամանակակից, հասանելի և մատչելի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am