Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2022թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2022թ. դրամաշնորհային հայտերի 
ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:

Բարեգործական հիմնադրամը  մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև  ս.թ. մարտի 15-ը ներառյալ։

Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝

նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,

օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,

առաջարկում են նորարարական լուծումներ,

միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ:

 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am