Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունգարիայում կարծում են, որ Ուկրաինայի համար դեռ վաղ է անդամակցել ՆԱՏՕ-ին

Հունգարիայում կարծում են, որ Ուկրաինայի համար դեռ վաղ է անդամակցել ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի պաշտպանության նախարար Տիբոր Բենկենն ասել է, որ երկիրը երկար ժամանակ աջակցել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ուկրաինայի ծրագրերին, սակայն Ուկրաինայի իշխանությունների վարքագիծը  հունգարացի բնակչության նկատմամբ ցույց է տալիս Կիևի անհամապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  «ՌԻԱ- Նովստի»-ն:

«Ուկրաինան հակադրվեց Անդրկարպատիայում ապրող հունգարացիներին և իրեն անընդունելի պահեց դաշինքի համար: Դրանից հետո Կառավարությունը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Ուկրաինան դեռ պատրաստ չէ անդամակցելուն, այն չի արդարացնում ՆԱՏՕ-ի ակնկալիքները»,-ասել է նախարարը:

Բենկենը նշել է, որ Բուդապեշտը կրկին կաջակցի Կիևի՝ դաշինքին միանալու ձգտումներին, երբ ուկրաինական իշխանությունը Անդրկարպատյան հունգարացիներին կշնորհի նույն իրավունքները, ինչ Հունգարիան տալիս է երկրի ուկրաինախոս բնակչությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am