Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն կցանկանար, որ տարեվերջին յուրաքանչյուր երկրում պատվաստված լիներ բնակչության 70 տոկոսը

ԱՀԿ-ն կցանկանար, որ տարեվերջին յուրաքանչյուր երկրում պատվաստված լիներ բնակչության 70 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հույս ունի, որ 2022 թվականի վերջին յուրաքանչյուր երկրում պատվաստված կլինի բնակչության 70 տոկոսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

«Մենք այժմ խոսում ենք այն երկրների մասին, որոնք չեն կարող իրենց թույլ տալ, որոնք բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունեն պատվաստանյութ գնելու համար: Այդ մատակարարումներն ավելանում են: Նպատակը որն Է. որպեսզի այս տարի, եթե հնարավոր Է, մինչեւ սեպտեմբերի կեսերը յուրաքանչյուր երկրում գործնականում պատվաստված լինի բնակչության 40 տոկոսը, իսկ մինչեւ տարեվերջ՝ 70 տոկոսը»,- ասել Է նա: Նրա խոսքով, անհրաժեշտ Է հասնել պատվաստման այդ մակարդակին, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել վիրուսի փոխանցումը, եւ դրանով իսկ կանխել համավարակի հետագա երկարաձգումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am