Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՊԵԿ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

ՊԵԿ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 26-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից, կողմերն ընդգծել են, որ Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԶԾ համագործակցությունն ունի երկար տարիների փորձ և ՀՀ ՊԵԿ-ը մշտապես բարձր է գնահատել այդ համագործակցությունը, որն արտահայտվում է ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերած աջակցությամբ, մասնավորապես, Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմամբ, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթի մշակման հարցում։

Ռուստամ Բադասյանը մշտական ներկայացուցչին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև նոր որակի մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am