Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՀԿ-ի Գործկոմն առաջադրել Է Գեբրեյսուսի թեկնածությունը երկրորդ ժամկետով գլխավոր տնօրենի պաշտոնում

ԱՀԿ-ի Գործկոմն առաջադրել Է Գեբրեյսուսի թեկնածությունը երկրորդ ժամկետով գլխավոր տնօրենի պաշտոնում

 ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Գործկոմն կազակերպության ներկայիս գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի (Եթովպիա) թեկնածությունն առաջադրել Է այդ պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետի համար: Այդ որոշումը Գործկոմի անդամներն ընդունել են հունվարի 25-ին Ժնեւում վերջինիս 150-րդ նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործկոմի քարտուղարության ներկայացուցիչը նստաշրջանում, որը տեղի Էր ունենում հիբրիդային ձեւաչափով, ընթերցել Է այդ մամնի կողմից ընդունված բանաձեւի տեքստը: Այնտեղ ասված Է, որ «Գործադիր կոմիտեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսին առաջադրում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում» եւ «այդ նոմինացիան ներկայացնում Է Առողջապահության 75-րդ համաշխարհային ասամբլեային»: Գեբրեսյուսի թեկնածության քվեարկությունը, որն ԱՀԿ-ում բարձրագույն պաշտոնի միակ հավակնորդն Է, կկայանա Առողջապահության համաշխարհային ասամբլեայում, որը նախատեսված Է անցկացնել 2022 թվականի մայիսի 22 – 28-ը Ժնեւում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am