Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աթենքում 3,5 հազար մարդ են տարհանել ճանապարհին ձյան մեջ մնացած ավտոմոբիլներից

Աթենքում 3,5 հազար մարդ են տարհանել ճանապարհին ձյան մեջ մնացած 
ավտոմոբիլներից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքում փրկարարները մոտավորապես 3 500 վարորդներ եւ ուղեւորներ են տարհանել այն ավտոմոբիլներից, որոնք ձյան մեջ են մնացել Աթենքի գլխավոր վճարովի ավտոմայրուղում, որը ձգվում Է մայրաքաղաքի հյուսիսով եւ գնում Աթենքի միջազգային օդանավակայան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին այդ մասին հայտնել Է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն Alpha հեուստաալիքի եթերում:

«Շատ դժվարին գիշեր Էր, եւ գերմարդկային ջանքեր են գործադրվում ճանապարհն ավտոմոբիլներից ազատելու համար»,- ասել Է Իկոնոմուն:- Ոստիկանությունը, բանակը, հրշեջ խումբը, քաղաքացիական պաշտանությունը գործեցին ամբողջ գիշեր եւ կարողացան այնտեղից տարհանել շուրջ 1,8 հազար ավտոմոբիլ: Եվս 1,2 հազար ավտոմոբիլ տակավին գտնվում Է այնտեղ: Գիշերը տեղափոխվել Է 3 000 – 3 500 մարդ»:

Հունվարի 24-ին Հունաստանում մոլեգնել Է «Էլպիս» («Հույս») ուժգին ցիկլոնը, որն իր հետ առատ ձյուն եւ ջերմաստիճանի սաստիկ նվազում Է բերել: Հաղորդալարերի խզման պատճառով, որոնց վրա ծառերի բներ եւ ճյուղեր են ընկել, երկուշաբթի երեկոյան առանց Էլեկտրականության եւ ինտերնետի են մնացել Աթենքի եւ արվարձանների տասնյակ շրջաններ, գլխավորապես մարզի հյուսիսում:

Իշխանությունները հունվարի 25-ը հանգստի օր են հայտարարել ձյան սաստիկ տեղումների պատճառով, որը կաթվածահար Է արել երկիրը:

Ներկայումս Աթենքում ձյուն չի գալիս, օդի ջերմաստճանը մոտավորապես մինուս 1 աստճան Է: Սակայն Եգեյան ծովում Բոֆորտի սանդղակով 8 – 9 բալ ուժգնությամբ փոթորկահույզ քամու պատճառով իշխանություններն արգելել են նավերի ելքը Աթենքի ծովային նավահանգիստներից: Ըստ որում երկրի շատ շրջաններում մինչեւ 14 – 16 աստիճան սառնամանիքներ են: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ վատ եղանակը կտեւի մինչեւ չորեքշաբթի օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am