Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 Բուրկինա Ֆասոյի նախագահը ձերբակալված չԷ, այլ մնում Է ոստիկանության պահպանության ներքո

 Բուրկինա Ֆասոյի նախագահը ձերբակալված չԷ, այլ մնում Է ոստիկանության պահպանության ներքո

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն ձերբակալված չԷ զինվորակաների կողմից, այլ գտնվում Է ոստիկանության պահպանության ներքո: Հունվարի 24-ին այդ մասին հայտնել Է Burkina24 պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տեղեկատվությամբ՝ ոստիկանության մարտիկները նաեւ իրենց պահապնության տակ են առել Բուրկինա Ֆասոյի վարչապետին եւ խորհրդարանի խոսնակին: Հունվարի 24-ին ավելի վաղ Reuters եւ AFP գործակալությունները, վկայակոչելով Բուրկինա Ֆասոյի ուժային ծառայությունների ներկայացուցիչների եւ արեւմտաաֆրիկացի դիվանագետների՝ հայտնել Էին, թե Կաբորեն ձերբակալված Է զինվորականների կողմից եւ գտնվում Է բանակային ռազմակայաններից մեկում: Իր հերթին Բուրկինա Ֆասոյի նորությունների leFaso պարտալը հայտնում Է, որ պետության ղեկավարը գտնվում Է անվտանգ վայրում:

Զինվորականներն իրոք հունվարի լույս 24-ի գիշերը գրավել են Կաբորեի մասնավոր տունը երկրի մայրաքաղաք Ուագադուգուի Պատ դ’Ուա  թաղամասում, սակայն նախագահն ինքն այնեղ չի եղել, նշում Է Էլեկտրոնայն հրատարակությունը: Պորտալի տեղեկատվությամբ՝ այժմ շարունակվում են բանակցությունները Բուրկինա Ֆասոյի օրինական իշխանությունների եւ հունվարի 23-ին խռովություն բարձրացրած զինվորականների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am