Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճապոնիայում առաջին անգամ մեկ օրում հաստատվել է COVID-19-ի ավելի քան 50 հազար նոր դեպք

Ճապոնիայում առաջին անգամ մեկ օրում հաստատվել է COVID-19-ի ավելի քան 50 
հազար նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի տարածումից ի վեր առաջին անգամ Ճապոնիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 50 հազարից ավելի նոր դեպք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:

Դեպքերի ռեկորդային աճի պատճառով հունվարի 21-ից մինչև փետրվարի 13-ը Տոկիոյում, ինչպես նաև 12 այլ պրեֆեկտուրաներում սկսել են գործել վարակի տարածման կանխարգելման խիստ կանոններ, ըստ որոնց՝ ադմինիստրատորները հնարավորություն ունեն ինքնուրույն որոշում կայացնել առևտրի սրահներում, սուպերմարկետներում սրճարաններում, ռեստորաններում աշխատաժամերի կրճատման, մարդկանց հոսքի սահմանափակումների և այլ հարցերի վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am