Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1979 թ. հունվարի 22-ին մահացել է Երվանդ Քոչարը՝ հայ խորհրդային նկարիչ-արձանագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության եւ գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) եւ կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի հետաքրքիր երեւույթներից է։

-1876 թ. հունվարի 22-ին ծնվել է Հայկ Բադիկյանը՝ ամերիկահայ քանդակագործ, մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում եւ Սան Ֆրանցիսկոյում (մահ.՝ 1950 թ.):

-1901 թ. հունվարի 22-ին մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյան (ծնվ.՝ 1819 թ.): Հաննովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ 1876 թ. հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։ Վիկտորյայի գահակալության սկիզբը համընկել է Մեծ Բրիտանիայի առեւտրաարդյունաբերական համաշխարհային գերիշխանության հաստատման, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման հետ։

-1905 թ. հունվարի 22-ին Սանկտ Պետերբուրգում բնակչության գործադուլով սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտավ «արյունոտ կիրակի» անվամբ:

-1922 թ. հունվարի 22-ին ծնվել է Սուրեն Աղաբաբյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1979 թ. պետական մրցանակի դափնեկիր («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար)։

-1936 թ. հունվարի 22-ին մահացել է Եղիշե Թադեւոսյանը՝ հայ գեղանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923) եւ առաջին պրոֆեսորներից։

-1944 թ. հունվարի 22-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան սկսեցին «Շինգլ» գործողությունը՝ ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:

-1946 թ. հունվարի 22-ին Իրանի տարածքում քրդերը հռչակեցին իրենց Մեհաբադյան հանրապետությունը, որը կազմալուծվեց նույն թվականի դեկտեմբերին:

-1969 թ. հունվարի 22-ին ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնեւի վրա մահափորձ կատարեց:

-1974 թ. հունվարի 22-ին Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ:

-2006 թ. հունվարի 22-ին Էվո Մորալեսը դառնում է Բոլիվիայի առաջին բնիկ ծագումով նախագահը։

Ա. Հ.   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am