Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Լավրովի եւ Բլինքենի նոր հանդիպումը կարող Է անցկացվել փետրվարին

 Լավրովի եւ Բլինքենի նոր հանդիպումը կարող Է անցկացվել փետրվարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նոր նախարարական հանդիպումը կարող Է տեղի ունենալ փետրվարին, բայց ոչ ամսվա առաջին օրերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուրբաթ օրը՝ հունվարի 21-ին Ժնեւում անցկացվել են ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի բանակցությունները ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: «Պատասխան ստանալուց հետո որոշ ժամանակ հարկավոր կլինի դրա ուսումնասիրման համար: Խոսքը շաբաթների, այլ ոչ թե օրերի մասին Է»,-ասել Է աղբյուրը:

Նա հավելել Է, որ եթե ԱՄՆ-ը ՌԴ-ի առաջարկությունների գրավոր պատասխանը տրամադրի հաջորդ շաբաթ, ինչպես եւ խոստացել Է, ապա հանդիպումը կարող Է կազմակերպվել փետրվարին, «բայց բոլոր դեպքերում՝ ոչ ամսվա առաջին օրերին»: Ավելի վաղ Լավրովը հայտարարել Էր, որ ԱՄՆ-ից Ռուսաստանի առաջարկությունների գրավոր պատասխանն ստանալուց հետո հնարավոր Է՝ նախարարական մակարդակի նոր հանդիպում անցկացվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am