Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

 ՍԴՈւ-ի արաբա-քրդական կազմավորումների մարտիկները վերահսկողության տակ են վերցրել բանտը, որտեղ գտնվել են ԻՊ-ի ահաբեկիչներ

 ՍԴՈւ-ի արաբա-քրդական կազմավորումների մարտիկները վերահսկողության տակ են վերցրել բանտը, որտեղ գտնվել են ԻՊ-ի ահաբեկիչներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբա-քրդական կազմավորումների մարտիկները վերահսկողության տակ են վերցրել մի շրջան, որտեղ գտնվում Է այն բանտը, որտեղից փորձել են փախչել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները՝ ավտոմեքենայով մահապարտի հարձակումից հետո: Այդ մասին հաղորդվում Է ՍԴՈւ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Սիրիայի հեռուստառադիոհաղորդումների պետական գործակալությունը հաղորդել Է, որ ահաբեկիչները Էլ Հասաքում բանտից փախուստի փորձ են ձեռնարկել, որը Սիրիայի հյուսիսում վերահսկվում Է քրդերի կողմից:

Առանձին տվյալներով, մահապարտի ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել եւ վերքեր են ստացել ՍԴՈւ-ի մի քանի մարտիկներ:

«Ներքին անվտանգության ուժերը, ՍԴՈւ-ի ուժերի աջակցությամբ, կարողացել են կայունացնել բանտի շրջանը, որտեղ ԻՊ-ի ահաբեկիչները բունտի փորձ են ձեռնարկել Էլ Հասաքի «Գարյուն» բանտում»,-ասվում Է հայտարարության մեջ: Կատաղի մարտերից հետո ահաբեկիչները փախել են Զուհուր թաղամաս, որը գտնվում Է բանտի մերձակայքում, եւ փորձել են թաքնվել տեղի բնակիչների բնակարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am