Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 628 դեպք. մահվան դեպք չի գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 628 դեպք. մահվան դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 հազար 957 դեպք, որից 333 հազար 982-ը`առողջացած, 8026-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6430 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 3605 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք, առողջացել է 125 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 663 հազար 980-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում