Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի հրաձգության առաջնության ավարտից հետո թիմը հավաք կունենա Ուկրաինայում  

Հայաստանի հրաձգության առաջնության ավարտից հետո թիմը հավաք կունենա Ուկրաինայում

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականը վերջնական տեսք կստանի երկրի առաջնության ավարտից հետո և կսկսի նախապատրաստվել այս տարի կայանալիք մրցաշարին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Հիմա հավաքականի կազմի ձևավորման վերջին փուլում ենք: Առաջնության ավարտից հետո ընտրանին Ուկրաինայում հավաք կունենա, ինչից հետո էլ մարտին կմասնակցենք Եգիպտոսի և Նորվեգիայի աշխարհի գավաթի խաղարկության փուլերին»,- ասաց Նիկողոսյանը:

Մասնագետն ընդգծեց, որ Հայաստանի առաջնությանը մասնակցում են պատանիներ, որոնցից սպասելիքները մեծ են:

Հայաստանի հրաձգության առաջնությունը կկայանա հունվարի 21-23-ը, որին կմասնակցեն ընդհանուր առմամբ 90 մարզիկ` Երևանից և մարզերի մարզադպրոցներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am