Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում է  

Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում է

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի 4-րդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ փուլում Ցիցիպասի մրցակիցն արգենտինացի Սեբաստիան Բաեսն էր: 3 ժամ 22 րոպե ձգված մրցախաղից հետո հույն թենիսիստն առավելության հասավ 6:7, 7:6, 3:6,4:6 հաշվով:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am