Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զելենսկին Ստոլտենբերգի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավոր մասնակցության հարցը

Զելենսկին Ստոլտենբերգի հետ քննարկել  է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավոր 
մասնակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Քննարկել ենք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և դրանում Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը: Բաց դռների քաղաքականությունն անփոփոխ է մնում»,- գրել է նա:

Զելենսկին հայտնել է նաև, որ Ստոլտենբերգի հետ տեղեկատվություն են փոխանակել Եվրոպայում կայունության համար անհրաժեշտ դիվանագիտական ջանքերի վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am