Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Գուտերիշը Մերկելին աշխատանք է առաջարկել ՄԱԿ-ի կառույցում. DPA

Գուտերիշը Մերկելին աշխատանք է առաջարկել ՄԱԿ-ի կառույցում. DPA

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել Է դառնալ բարձր մակարդակի խորհրդական ՄԱԿ-ի կառույցում: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տեղեկատվությամբ՝ Գուտերիշն առաջարկությամբ նամակ Է հղել Մերկելին: ԳԴՀ-ի նախկին կանցլերն առայժմ պատասխան չի տվել, սակայն ՄԱԿ-ում համոզված չեն, թե նա կընդունի առաջարկությունը, նշում Է գործակալությունը: Մերկելը կանցլերի պաշտնն զբաղեցրել Է 16 տարի:

2018 թվականին նա հայտարարել Է, որ չի առաջադրի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար: 2021 թվականին ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնում նրան փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]