Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայկական տաճարը Լվովի ամենահայտնի կրոնական շինությունների ցանկում է զբոսաշրջիկների շրջանում

Հայկական տաճարը Լվովի ամենահայտնի կրոնական շինությունների ցանկում է 
զբոսաշրջիկների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջիկների շրջանում Լվովի ամենահայտնի կրոնական շինությունների ցանկում է նաև հայկական տաճարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է  AnalitikaUA.net-ը:

Նշվում է, որ Լվովի եկեղեցիները Ուկրաինայի այլ քաղաքների եկեղեցիների շարքում ակնհայտորեն առանձնանում են իրենց գեղեցկությամբ և վեհությամբ:

Հրատարակության համաձայն՝ Novini.LIVE վարկանիշում նշվում են զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի հոգևոր վայրերը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Սուրբ Աստվածածնի Վերափոխման հայկական տաճարը Լվովի ամենահին կրոնական ճարտարապետական հուշարձաններից է։ Այն Լվովի պատմական կենտրոնի՝ Հին քաղաքի ճարտարապետական հուշարձանների մի մասն է։  Տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայում հայկական սփյուռքի հիմնական գործունեությունից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթներով եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլ նաև՝ մշակութային կենտրոն։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am