Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Էրեբունի թանգարանում բացվեց «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

Էրեբունի թանգարանում բացվեց «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով 
ժամանակավոր ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի պատմա-հնագիտական արգելոց-թանգարանում հանրությանը ներկայացվեցին պատերազմի ընթացքում Շուշիի գորգերի թանգարանից փրկված հնագիտական եզակի առարկաներ: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշներից գորգեր և կարպետներ, ինչպես նաև հնագիտական առարկաներ:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադասյանը «Արմենպրես»-ի  հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուրը պետք է իր գործն անի, և այս ցուցադրությամբ իրենք  փորձում են ծանոթացնել մեր հայրենակիցներին  Շուշիի գորգերի թանգարանի հնագիտական ժառանգության հետ:

«Մենք, իմանալով, որ Շուշիի գորգերի թանգարանից հնագիտական իրեր են փրկվել և, ծանոթանալով Վարդան Ասծատրյանի, հետ որոշեցինք մեզ մոտ ժամանակավոր ցուցադրություն կազմակերպել, որպեսզի մեր հայրենակիցներին ու թանգարանի այցելուներին կարողանանք ծանոթացնել մեր հայրենիքի կարևորագույն հատված համարվող Արցախի և, մասնավորապես, Շուշիի հնագիտական ժառանգությանը: Փրկված իրերը, երբ բերվեցին և ի պահ տրվեցին Էրեբունի թանգարանին, շատերը այդքան էլ լավ վիճակում չէին:   Մեր վերականգնման, ամրակայման լաբորատորիայում բավականին երկար և մանրակրկիտ աշխատանք է տարվել դրանք վերականգնելու համար»,- ասաց թանգարանի տնօրենը:

Նա ասաց,  որ ցուցադրությանը ներկայացված են տարբեր խեցեղեն իրեր և զարդեր, բայց առանձնացրեց  երկու բացառիկ եզակի իր՝ մեկը արև խորհրդանշող ձուլածո զարդ-հմայիլը, որն, անկասկած, եղել է նաև իշխանության խորհրդանիշ, իսկ մյուսը՝ վերնամասում կատվազգու գլխով քարե գավազանը, որը նույնպես եղել է իշխանության խորհրդանիշ և պատկանել է սոցիալական ամենաբարձր դիրք ունեցող անձի:

Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը ասաց, որ  այն, ինչ ցուցադրված է, ընդամենը թանգարանի հնագիտական իրերի մի մասն են, որոնք հաջողվել է տարհանել  պատերազմի ընթացքում:

«Սա նմուշների ընդամենը մի փոքր մասն է: Պետք է նշեմ՝ քանի որ մենք մասնագիտացված էինք գորգերի ուղությամբ, այս իրերը երկրորդական դերում էին՝ չնայած բոլորի ծագումնաբանությունը գիտեինք: Երբ իրերը արդեն տարհանվեցին և տեղափոխվեցին Երևան, Էրեբունի թանգարանի տնօրինությունը և գիտական խորհուրդը այս ամենը վերականգնեց, թվագրեց և ներկայացրեց հանրությանը: Ասեմ, որ ընդհանուր խեցեղեն նմուշներից հաջողվել է տարհանել ընդամենը 40 տոկոսը»,- ասաց նա: 

Էրեբունի թանգարանում բացված ժամանակավոր ցուցադրությանը ներկայացված է մոտ 30 նմուշ: Ցուցադրությունը կտևի մինչև 2022 թվականի մայիսի 29-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am