Ստամբուլի քաղաքապետարանի ավելի քան 500 աշխատակից մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ
19:05, 27 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Ստամբուլի քաղաքապետարանի ավելի քան 500 աշխատակցի նկատմամբ հետաքննություն է սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ այդ աշխատակիցները մեղադրվում են երկրում ահաբեկչության մեջ մեղադրվող Քրդական բանվորական կուսակցության և այլ ձախակողմյան կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում