ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն է համարում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդագրությունը
18:27, 8 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեկտեմբերի 8-ին տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում