Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունները հանդես են գալիս համատեղ ֆոտոնախագծով

ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունները հանդես են գալիս 
համատեղ ֆոտոնախագծով

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի 30-ամյակի առթիվ համատեղ ֆոտոնախագիծ են ներկայացրել Համագործակցության մասնակից պետությունների առաջատար զանգվածային լրատվամիջոցները: Վիրտուալ ֆոտոցուցադրանքում, որը զետեղված Է Համագործակցության երկրների պետական լրատվական գործակալությունների, ԱՊՀ-ի մասնակից երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի կայքերում, ԱՊՀ-ի ինտերնետ-պորտալում, ներկայացված են 45 խրոնիկային կադրեր, որոնք տրամադրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի  Ուզբեկստանի, Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս ֆոտոնախագծն արտացոլում Է Համագործակության երկրների կյանքն ու նվաճումները, տարբեր բնագավառներում հանրապետությունների փոխգործակցությունը երեք տասնամյակների ընթացքում: Ոչ վաղ անցյալի եւ ներկայի արտահայտիչ դրվագները ֆիքսել են ԱՊՀ-ի երկրների առաջատար լրատվական գործակալությունների լավագույն ֆոտոթղթակիցները: Կադրերը, որոնցում ցուցադրված են մարդկ, հուշարձաններ, արդյունաբերական օբյեկտներ, նշանակալի իրադարձություններ եւ առօրյա կյանք, դարձել են մեր ընդհանուր պատմության պատկերի յուրօրինակ  բնորոշ գծերը»,- ասել Է ԱՊՀ-ի Պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀ-ի Ինֆորմխորհուրդ) նախագահ, ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը: ԱՊՀ-ի

Ինֆորմխորհուրդը կազմվել Է 1995 թվականի նոյեմբերին: Դրա կազմի մեջ են մտնում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Տաջիկստանի եւ Ադրբեջանի նորությունների պետական ծառայությունների ղեկավարները: ԱՊՀ-ի Ինֆորմխորհրդի գործունեությունը նպատակամիտված Է ինֆորմացիոն ոլորտում ԱՊՀ-ի երկրների փոխգործակցության եւ համագործակցության ապահովմանը, լրատվության անարգել տարածման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ պրոֆեսիոնալ գործունեության փորձի արդյունավետ փոխանակմանը, ինչպես նաեւ մեդիագործընկերության ամրապնդմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ֆոտոնախագծի համար ներկայացրել է 15 լուսանկար, որոնցից 5-ը ներկայացնում ենք ստորև. 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am